Ի՞նչ հարցեր են տալիս հրեշտակները մարդուն՝ մահվանից հետո


Մարդու մահից հետո տեղի ունեցող դեպքերը տարբեր կրոնական ուղղություններ տարբեր կերպ են մեկնաբանում:
Օրինակ՝ կաթոլիկների մոտ, բացի դժոխքից և դրախտից, ընդունված է հավատալ նաև քավարանի գոյությանը, որտեղ մարդու հոգին որոշակի ժամանակ է անցկացնում՝ մաքրվելով գործած մեղքերից: Առաքելական եկեղեցում նման բան չկա: 
Այս հարցին այլ կերպ է մոտենում Իսլամը: Համաձայն մահմեդականների կրոնի՝ մահացածի հուղարկավորությունից հետո, երբ վերջին մարդը լքում է գերեզմանի տարածքը, հագուցյալի փոս են իջնում Ալլահի ստեղծած երկու ամենազարհուրելի հրեշտակները՝ Մունկարն ու Նակիրը: Իսլամում նրանք հարցաքննող և պատժող հրեշտակների գործառույթներ են կատարում: Իջնելով փոսի մեջ, նրանք հանգուցյալին երեք հարց են տալիս, որոնց պատասխանից էլ որոշում են նրա հոգու հետագա ճակատագիրը:Այդ հարցրեն են՝ ո՞վ է քո Աստվածը, ո՞վ է քո մարգարեն, ո՞րն է քո կրոնը:
Իսկական հավատացյլաը պետք է պատասխանի, որ իր աստվածը Ալլահն է, մարգարեն՝ Մուհամեդը, և որ իր կրոնը համարվում է Իսլամը: Երեք հարցի ճիշտ պատասխանելու դեպքում հրեշտակներն հաստատում են, որ դու ճիշտն ես ասում և գերեզմանին հրամայում են ընդարձակվել․ մութ ու նեղ փոսը լցվում է լույսով ու թեթևությամբ, հոգու համար այն վերածվում է եդեմական այգու:

Հակառակ դեպքում նրանք նույն հարցը նորից ու նորից կրկնում են այնքան ժամանակ, մինչև համոզվում են, որ հագուցյալը չգիտի ճիշտ պատասխանը: Այդժամ նրանք ասում են․ 

-Դու ստեցիր,- և հրամայում են գերեզմանափոսի պատերին սեղմվել, դառնալ էլ ավելի մութ ու նեղ: Դա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև հանգուցյալի բոլոր ոսկորները փշուրների են վերածվում: Վերջում նրանք գերեզմանին հրամայում են դառնալ դժոխքի այն փոսը, որտեղ մեղավորի հոգին պետք է տանջանքներ կրելով այրվի մինչև Ահեղ դատաստանի օրը:
Քրիստոնեության մեջ մեզ միայն հայտնի է, որ Աստված իր հրեշտակներին ուղարկում է մահացածի հոգին ընդունելու, բայց ոչ մի տեղ չի հիշատակվում, թե կոնկրետ որ հրեշտակներին: Սրբազան ավանդույթներից մեզ հայտնի են դեպքեր, երբ Աստծո հրեշտակները մարդու հոգու համար վիճում են վտարված հրեշտակների հետ։ Առաջինները փորձում են արդարացնել, իսկ չարքերը, հակառակը՝ ցանկանում են մեղադրել և հոգին հանձնել մշտնջենական տառապանքների:
Մահվան էությունը հազարամյակներ շարունակ հանդիսացել է կրոնների ուշադրության կենտրոն և փիլիսոփայական պրպտումների առարկա, իսկ հետմահու գոյության և վերածննդի զանազան վարկածները կրոնական հավատների հիմնասյունն են։

Комментариев нет:

Отправить комментарий