Թե ինչպես գնչուների մի թափառախումբ որոշեց մարդկության պատմության հետագա ճակատագիրը

Հետաքրքիր ու տարօրինակ միջադեպ է գրանցվել 1787-1791 թթ․ ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Օսմանյան կայսրությունը պատերազմ հայտարարեց Ռուսական կայսրության, իսկ ավստրիացի կայսր Իոսիֆ Երկրորդը ցանկացավ օգնել դաշնակից ռուսներին և ընդարձակել քրիստոնեական աշխարհը՝ ազատագրելով Բալկանները:
Գերմանացիներից, սերբերից, ռումինացիներից, խորվաթներից, իտալացիներից ու հունգարներից բաղկացած ավստրիական 100 հազարանոց զորքը անցավ սահմանը և շարժվեց Խոջա Յուսուֆ փաշայի գլխավորած 70 հազարանոց բանակին ընդառաջ:
Ավստրիական բանակի հուսարների լավագույն հեծելազորը, առաջ անցնելով հիմնական զորքից, երեկոյան հասավ ներկայիս Ռումինիայի տարածքում գտնվող Քարանսեբեշ քաղաքին, որի շրջակայքում էլ հանդիպեց գնչուների մի թափառախմբի: Հուսարները նրանցից մի քանի տակառ շնապս գնեցին ու հագեցրեցին ծարավը: Այդ ժամանակ նրանց են մոտենում հիմնական զորքից անջատված հետևակների մի քանի գնդեր, որոնք ևս ուզում էին հագեցնել ծարավը: Բայց հուսարները չեն ցանկանում ալկոհոլը կիսել նրանց հետ: Զինվորներ միջև վեճ է առաջանում, ինչի արդյունքում նրանցից մեկը գնդակահարում է մյուսին: Անհավասար պայքարում զորագնդերից մեկը խուճապահար սկսում է նահանջել: Արդեն բավական մութ էր, բայց ձեռնամարտի ելքը որոշած զինվորականները սկսում են հետապնդել փախչողներին: 
Այդ նույն պահին «մարտադաշտին» է մոտենում հիմնական զորքը, և փախչող զինվորներից մեկը, դիտմամբ կամ անզգուշությամբ սկսում է բղավել «թուրքերը՜, թուրքերը՜»:
Մթության մեջ բանակին թվում է, թե փախչող զինվորներին հետապնդողներն իսկապես թուրքերն են և ընդունելով մարտը, սկսում են հերոսաբար կռվել՝ սեփական զինվորների դեմ: Հուսաների հրամանատարներից մեկը հասկանալով, որ սեփական զինվորների դեմ են կռվում, սկսեց գերմաներեն բղավել «Կանգնե՛ք, կանգնե՛ք» (Halt! Halt!): Սակայն գերմաներեն չհասկացող զինվորները որոշեցին, որ դա թուքերերն «Ալլահ, Ալլահ» է նշանակում և էլ ավելի մեծ թափով անցան հակահարձակման: Ճակատամարտի ժամանակ կիրառվեցին բոլոր զինատեսակները, որոնք իրենց հետ վերցրել էին: Ավստրիացի կայսր Իոսիֆ Երկրորդը ևս ցանկացավ միանալ զորքին, բայց խուճապահար փախչող զինվորները տապալեցին նրա ձիուն և կայսրն ընկավ գետը՝ կոտրելով ոտքը, բայց հրաշքով փրկվելով ոտնակոխ լինելուց:
Լուսաբացին, մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենատարօրինակ ճակատամարտի դաշտում ընկած էր զոհված կամ ծանր վիրավոր ավելի քան 10 հազար զինվոր: Զորքի հիմնական մասը փախել էր մոտակա գյուղեր և բնակավայրեր, մի մասն էլ պատսպարվել Քարանսեբեշի պարիսպների ներսում:
Թուրքական զորքերը, վեզիր Խոջա Յուսուֆ փաշայի գլխավորությամբ այդտեղ հասան 2 օր անց միայն և ճակատամարտի վայրում ավստրիական զենքեր, սատկած ձիեր, զոհվածների դիակներ ու ցավից տնքացող վիրավորներ հայտնաբերելով, այդպես էլ չհասկացան, թե ովքեր են գլխովի ջախջախել աշխարհի ամենաուժեղագույն բանականերից մեկին ու փրկել թուրքերին: Ավստրիացիների մի մասին հատնաբերելով Քարանսեբեշում դիրքավորված, միանգամից հարձակման անցան և բարոյալքված զորքին մնացորդներին հիմնովի ջախջախեցին, իսկ գերի ընկածներին՝ գլխատեցին:
Սուլթան Աբդուլ Համիդ Առաջինի կառավարման տարիներին դա թուրքական զորքերի տարած ամենամեծ «հաղթանակն» էր: Այն պատմության մեջ մտավ որպես Քարանսեբեշի ճակատամարտ:
Քրիստոնեական աշխարհն այդպես էլ չնվաճեց Բալկանները, Ավստրիան չդարձավ Եվրոպայի հզորագույն երկիրը, հնարավոր չեղավ կասեցնել Ֆրանսիական Մեծ հեղափոխոթյունը և Օսմանյան կայսրության անկումը հետաձգվեց 135 տարով: 
Գնչուների այն ոչ մեծ թափառախումբը, որն ալկոհոլ էին վաճառել հուսարներին, փաստացի որոշեց մարդկության պատմության հետագա ճակատագիրը:

Комментариев нет:

Отправить комментарий