Ի՞նչ են տվել կանայք աշխարհին (լուսանկարներ)

Բոլորս էլ շատ ենք սիրում կանանց։ Իսկ այժմ ժամանակն է, որպեսզի էլ ավելի սիրենք, քանզի, ինչպես պարզվել է, նրանք բավականաչափ անհրաժեշտ և օգտակար գյուտերի հեղինակներ են։ Սկսենք հերթով.

Աստրոլաբ



Երկնային մարմինների կորդինատները որոշող սարքավորումը հայտնագործել կամ կատարելագորել է կին–գիտնական, փիլիսոփա, աստղագետ և մաթեմատիկոս Հիպատիա Ալեքսանդրացին մ.թ.ա 370 թվականին։


Շրջանաձև սղոց



Տաբիտտա Բեբբիթթը երկար ժամանaկ հետևում էր, թե ինչպես են տղամարդիկ փայտը կտրատում հատուկ երկկողմանի բռնակներով սղոցով, որը պետք էր քաշել մեկ առաջ, մեկ հետ։ Չնայած, որ երկու տղամարդու վրա էլ ծանրաբեռնվածությունը հավասարաչափ էր բաշխված, բայց սղոցը փայտը կտրում էր միայն այն ժամանակ, երբ առաջ էր գնում։ Հետ գնալիս փայտի հետ ոչինչ չէր կատարվում: Բեբբիթթը մտածեց, որ դա էներգիայի անիմաստ վատնում է և 1810 թ.–ին ստեղծեց շրջանաձև սղոցի նախատիպը, որն ավելի ուշ սկսեց օգտագործվել սղոցարանների արդյունաբերության մեջ։


Պերիսկոպ սուզանավերի համար




1845 թ.–ին Սառա Մետերի կողմից արտանագրած այս սարքավորման շնորհիվ հնարավոր եղավ սուզանավի հենց միջից չափել նկատելի օբյեկտի և նավի միջև եղած հեռավորությունը։


Աման լվացող սարք




Այն բանից հետո, երբ լվանալու արդյունքում աղախինը կոտրեց ամերիկուհի Ժոզեֆինա Կոկրեյնի սիրելի ճենապակե սպասքի ափսեները, կինը զայրացած հայտարարեց, որ կամ ինչ որ մեկը կստեղծի սպասք լվացող մեքենա, կամ դա կանի ինքը։ Քանի որ ոչ մեկ հանձն չառավ այդ գործը, 1886 թ.–ին Ժոզեֆինան կատարեց իր խոստումը։ Սակայն միայն 40 տարի անց այն ճանաչվեց տնային տնտեսության մեջ անհրաժեշտ սարք և լայն տարածում գտավ։


Կրծկալ



Կանացի հնդերձանքի այս ատրիբուտը արտոնագրվել է 1889 թ.–ին Ֆրանսիայում, Էրմին Կադոլի կողմից։ Կորսետների իր արհեստանոցում տիկին Կադոլը մի գործվածք ցուցադրեց, որը կոչվում էր «le Bien-Etre» (բարեկեցություն)։ Կրծկալների դիմացի կլորավուն հատվածները կապված էին ատլասե ժապավենով, իսկ հետևի կողմից այդ ամենը փակցված էր կորսետին։


Ավտոմեքենայի ապակու մաքրիչ



Առաջին անգամ դրանք հայտնագործվել են 1903 թ.–ին, Մերի Անդերսոնի կողմից։ Մի անգամ նա տեսավ, թե ինչպես է անձրևի ժամանակ վարորդը պարբերաբար դուրս գալիս մեքենայից և մաքրում դիմապակին։ Կինը խղճաց նրան։


Մեքենայի խլացուցիչ



Այդ ակուստիկ զտիչը հայտնագործել է Էլ Դոլորես Ջոնսը 1917 թ.–ին, ինչից հետո մեզ շրջապատող աշխարհը մի փոքր մաքուր դարձավ։


Մանկական տակդիրներ



Հոգնատանջ մայր և տնային տնտեսուհի Մարիոն Դոնովանը 1917 թ.–ին, լոգարանի վարագույը ձեռքին նստեց կարի մեքենայի առաջ և մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես ստեղծեց անջրաթափանց մակերես` տակդիրների համար։ Ի տարբերություն ռետինե տակդիրների, որոնք արդեն կային շուկայում, Դոնովանի ստեղծածը չէր հարում փոքրիկների մաշկը։


WiFi



Հեդի Լամարրը սկանդալային փառք ձեռք բերեց այն բանից հետո, երբ նկարահանվեց չեխոսլովակ ռեժիսոր Գուստավ Մահատի ֆիլմում, որտեղ կինոյի պատմության մեջ առաջին անգամ բաց տեսարաններ կային։ Դրանից հետո Ադոլֆ Հիտլերը Հեդիին Երրորդ Ռեյխի թշնամի անվանեց, իսկ Հռոմի պապ Պի XII–ը բարի կաթոլիկներին կոչ արեց չնայել այդ ֆիլմը։ Բայց Հեդին միայն կինոյով չէր հետաքրքված։ 1941 թ.–ին նա արտոնագրեց կապի գաղտնի մի միջոց, որը դինամիկ կերպով փոխում էր հեռարձակման հաճախականությունը, դրանով իսկ դժվարացնելով թշնամու կողմից հաղորդագրությունների գաղտնազերծումը։ 1962 թ.–ից սկսած այդ սարքավորումը սկսեց կիրառվել ամերիկյան տորպեդոների մեջ, իսկ այժմ այն օգտագործվում է բջջային կապի և WiFi–ի մեջ։


Սիլիկոն



Քանդակագործ Պատրիսիա Բիլլինգսը իր առջև խնդիր դրեց ստեղծել ցեմենտային այնպիսի մի հավելում, որը կապահովագրեր իր ստեղծագործությունները կոտրվելուց։

Մի քանի տարի փորձարկումներից հետո, 1970 թ.–ին, նա վերջապես հասավ իր նպատակին։ Դրանից կարճ ժամանակ անց Բիլլինգսը նաև բացահայտեց, որ այն բավական դիմացկուն է կրակի նկատմամբ։


Զրահաբաճկոն



1965 թ.–ին դոկտոր Ստեֆանի Կվոլեկը հայտնագործեց կևլար կոչվող սինթետիկ նյութը, որը 5 անգամ ամուր է պողպատից։ Նրա հայտնագործությունը հազարավոր ոստիկանների, հրշեջների և զինվորականների կյանք փրկեց։ Կևլարը դարձավ զրահաբաճկոնի ստեղծման հիմնական բաղադրիչը։


Շոկոլադե թխվածքաբլիթներ



1930 թ. դասական բաղադրատոմսով թխվածքներ պատրաստելու ժամանակ Ռութ Ուիկֆիլդը որոշեց փորձարկումներ անել: Նա խմորի մեջ շոկոլադե սալիկ գցեց, արդյունքում ստացվեց շատ համեղ թխվածք: Ավելի ուշ Ռութն ու ամուսինը սկսեցին դրա սերիական արտադրությունը։


Սուրճի զտիչ



Շնորհիվ Մերլիտա Բենցի, սուրճի սիրահարները ազատվեցին այն զտելու ձանձրալի զբաղմունքից։ Իսկ առաջին կոնաձև զտիչը Մերլիտան պատրաստեց 1909 թ.–ին, սովորական տետրակի թղթից։


Ձյուն մաքրող մեքենա



«Մաքրություն պետք է տիրի ոչ միայն տանը, այլ նաև դրսում»,–մտածեց քարտուղարուհի Սինտիյա Վեստովերը և 1892 թ–ին ստեղծեց այսօրվա ձյուն մաքրող մեքենայի նախատիպը։


Մսի պահածոներ



1873 թ. Վիենայի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ռուս Նադեժդա Կոժինան ցուցադրել է մսի պահածոներ պատրաստելու ձևը, ինչի համար արժանացել է մեդալի:


Մաքուր շամպայն



Նիկոլ Բարբե Կլիկոն 1808 թ.–ին հատուկ «ռեմյուժե» տեխնոլոգիա մշակեց, համաձայն որի՝ 3 ամսվա ընթացքում շամպայնը մաքրվում էր նստվածքից և դառնում էր բյուղեյա մաքուր։ Այն մեծ հաջողություն ունեցավ և բավականաչափ բարելավեց խմիչքի որակը։ Ի դեպ, վարդագույն շամպայնի գյուտը նույնպես Նիկոլի է պատկանում։


Չարտացոլող ապակի



Քեթրին Բլոդջետը առաջին կին–գիտնականն էր, ում աշխատանքի ընդունեցին General Electric–ում։ 1938 թ.–ին նա ստեղծեց չարտացոլող ապակին, որոնք օգտագործվում էին նշանոցների, լուսանկարչական ապարատների օբյեկտիվների և նմանատիպ արտադրանքների մեջ։


Ոտնակող աղբամանները


Լիլիան Գիլբերտը արդեն գոյություն ունեցող մի քանի հայտնագործությունները համալրեց շատ կարևոր դետալներով։ 1900–ականների սկզբին նա հայտնագործեց սառնարանի ներսի դարակները, արդիականացրեց տարաների բացիչը և ոտնակ ավելացրեց աղբամանների վրա։


Տպագրված տեքստը մաքրող հեղուկ (штрих)



Քարտուղարուհի Բեթթի Նեսմիթ Գրեհեմը երկար ժամանակ գաղտնի օգտագործում էր սպիտակ ներկը, որով շտկում էր տառասխալները։ Նա տարիներով, սեփական խոհանոցում կատարելագործեց դրա բաղադրությունը, որպեսզի ստացվեր հենց թղթի երանգին համապատասխան ներկ։ Իսկ 1958–ին արտոնագրեց մեզ բոլորիս հայտնի «штрих»-ը։ 1979 թ.–ին Բեթթիի ընկերությունը 47,5 միլիոն դոլարով գնեց Gillette–ը։


Ազդանշանային հրթիռներ



Կար ժամանակ, երբ նավերի միջև ինֆորմացիայի փոխանակումը տեղի էր ունենում գույնզգույն դրոշակների և լապտերների թափահարումով կամ բարձր գոռոցների միջոցով։ Մարթա Կոստոնի մոտ ազդանշանային հրթիռների գաղափարը պատահական չծնվեց։ Նա գտավ մահացած ամուսնու նոթատետրը, որտեղ տրված էր հրթիռների սկզբնական սխեման։ Վճռական այրին 10 տարի ուսումնասիրելով քիմիան և աշխատելով դյուրավառ նյութերի հետ, կյանքի կոչեց հանգուցյալ ամուսնու գաղափարը։ Իսկ 1859 թ.–ին, արտոնագրելով իր հայտնագործությունը, նա ներկայացավ որպես ադմինիստրատիվ աշխատող. հայտնագործողի կոչումը ստացավ հանգուցյալ միստեր Կոստոնը։


Թերևս այսքանով կանանց հայտնագործությունները չեն սահմանափակվում։ Դրանք երկար կարելի է շարունակել. սկսած ծրագրավորման COBOL լեզվից, վերջացրած մաթեմատիկական հաշվիչ սարքերի հայտնագործմամբ։ 
Թյուր կարծիք է ձևավորվել, որ կանայք, լինելով թույլ սեռ, ի վիճակի չեն ինքնուրույն ինչ–որ բան ստեղծել կամ հայտնագործել։ Պատմությունը ապացուցում է լրիվ հակառակը։

Комментариев нет:

Отправить комментарий