Բեռլինգտոնի բունկերը, որը միջուկային հարձակման դեպքում պետք է պատսպարեր բրիտանական թագավորական ընտանիքին

Բեռլինգտոնի բունկերը կառուցվել է անցած դարի 50-ականների, Մեծ Բրիտանիայի Ուիլթշիր կոմսության Կորշեմ քաղաքում:
Այն ստեղծվել էր ԽՍՀՄ-ի կողմից հնարավոր միջուկային հարձակման դեպքում թագավորական ընտանիքի և կառավարության անդամներին պաշտպանելու համար: 30 մետրո խորությամբ այս ստորգետնյա կառույցն ի վիճակի էր մինչև 4000 մարդ տեղավորել՝ 3 ամիս ժամկետով: Ներքևում ընդհանուր առմամբ 60 կմ ճանապարն էր անցնում, կար քաղցրահամ ջրով լիճ, բուժկետ, ատամնաբուժարան, լվացքատուն, հացի փուռ և խոհանոց: 

Սակայն 1960-ական թվականներին պարզ է դառնում, որ կառավարության անդամներին Բեռլինգտոն տեղափոխելն անհար կլինի, քանի որ ԽՍՀՄ տակտիկական հրթիռների արագությունը կրճատվել էր մինչև մի քանի րոպեի:

Այսօր բրիտանական բունկերը գաղնտազերծված է, և դրա կոմերցիոն օգտագործման տարբերակներ են փնտրում: Դրանցից մեկն էլ Բեռնիգտոնը Եվրոպայի ամենախոշոր գինու պահեստի վերածելն է:


























Комментариев нет:

Отправить комментарий