Դրա դիզայնն ամենախիստ ձևով գաղտնի էր պահվում․ 10 անհայտ փաստ արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստի մասին


1981 թ․-ի հուլիսի 21-ին 19-ամյա Դիանա Սփենսերն ամուսնացավ Ուելսի արքայազն Չարլզի հետ:
Քչերին է հայտնի, որ արքայադուստր Դիանայի համար միանգամից երկու հարսանեկան զգեստ են կարել: Թե ինչի համար էր ստեղծվել կրկնօրինակը՝ հայտնի է դարձել միայն վերջերս՝ 35 տարի անց:
Արքայադստեր հարսանեկան զգեստը նորաձևության աշխարհում մինչ օր ամենախիստ ձևով պահպանված գաղտնիքներից է եղել: Դրա դիզայնը հույժ գաղտնի է պահվել:
Դիզայներներ Էլիզաբեթն ու Դևիդ Էմանուելը Լեդի Դիի համար երկրորդ հարսանեկան զգեստը կարել էին ոչ թե առաջինի կեղտոտվելու կամ վնասվելու դեպքում, այլ այն պատճառով, որպեսզի ապահովագրեին իրենց, եթե առաջինի դիզայնը, մինչ հարսանեկան արարողությունը, հայտնվեր ԶԼՄ-ների ձեռքում ու բոլորի համար հասանելի դառնար:
Իսկ այժմ կներկայացնենք է 10 անհայտ փաստ արքայադուստեր հարսանեկան զգեստի մասին, որից քչերն են տեղյակ

1. Զգեստը հազիվ էր տեղավորվել կառքում

Զգեստի երկայնափեշը շատ-շատ երկար էր:

2. Բոլոր ավանդույթները պահպանվել էին
Համարվում է, որ ամուսնության օրը հարսի զգեստում պետք է 4 բան լինի՝ հին, նոր, փոխառված և կապույտ գույնի: Զգեստը կարելիս օգտագործվել էր վերջին տեխնոլոգիաներով պատրաստված նրբագույն մետաքս, հին ժանյակներ, գոտու մեջ փոքրիկ կապույտ բանտ էր ներկարված: Փոխառված տարրը XVIII դարում պատրաստված պսակաթագն էր:

3. Մերի թագուհու ժամանակի ժանյակ
Ի տարբերություն կրկնօրինակի, իրական զգեստը զարդարում էր Եղիսաբեթ թագուհու տատի՝ Մերիի իռլանդական ժանյակը:

4. Փոքրիկ պայտ դարձերեսին


Երջանկության համար զգեստի դարձերեսին ադամանդներով փոքր ոսկյա պայտ էր ամրացված:

5. Զգեստի վրա բիծ կար

Դուրս գալուց անմիջապես առաջ արքայադուստր Դիանան զգեստի վրա մի քիչ Quelques Fleurs օծանելիք լցրեց, որը շքեղ կտորի վրա փոքր բիծ թողեց:

6. Քողը երկայնափեշից երկար էր


Այն կարելիս օգտագործել էին 140 մ շատ բարակ ժանյակ:

7. Արքայադստերը բառացիորեն «ներկարել են» զգեստի մեջ


Միջոցառմանը պատրաստվելու ընթացքում Դիանայի իրանը նիհարել էր 5 սմ-ով: Դիզայներները ստիպված զգեստը հարմարեցրին նրա հագին:

8. Հարսանեկան կոշիկի պատրաստման համար 6 ամիս էր պահանջվել

Դիանայի ձեռքի աշխատանք կոշիկները զարդարել էին 542 փայլազարդով և 132 սրտաձև մարգարիտ:

9. Հովանոց վատ եղանակի դեպքում


10. Որոշ գնահատականներով՝ Դիանայի զգեստը 6000 ֆունտ ստերլինգ է արժեցել:
Երեք անգամ ավելի թանկ, քան կարող էր իրեն թույլ տալ ցանկացած այլ ապահովված հարսանացու:


Комментариев нет:

Отправить комментарий