Առաջինն ավտովթարի վայր ժամանած փրկարարը պատմել է, թե որոնք են եղել արքայադուստր Դիանայի վերջին խոսքերը


20 տարի առաջ, 1997 թ․-ի օգոստոսի 31-ի արքայադուստր Դիանանա ավտովթարի զոհ դարձավ:
Լեդի Դին իր սիրեցյալի՝ միլիոնատեր Դոդի ալ-Ֆայդեի հետ էր, երբ մեքենան մխրճվեց Ալմա կամրջի մոտ տեղակայված թունելի պատի մեջ: Վարորդ Անրի Փոլն ու ալ-Ֆայդեը մահացան տեղում, իսկ Դիանան՝ հիվանդանոցում, վթարից 2 ժամ անց:

Առաջինը դեպքի վայր ժամանած փրկարար Քսավյե Գուրմելոն էր արքայադստերն առաջին օգնություն ցուցաբերել: Դիանայի մահվան 20-ամյակի կապակցությամբ նա որոշել է բրիտանական «The Sun» թերթին պատմել, թե ինչ է տեսել վթարի վայրում և որոնք են եղել արքայադստեր վերջին խոսքերը:


-Կինը, որը ինչպես հետո իմացա արքայադուստր Դիանան էր, պառկած էր մեքենայի հետնամասում: Նա շարժվեց և ես հասկացա, որ դեռ ողջ է: Նկատելի էր նրա աջ ուսի վնասվածքը: Ես սկզբում կարծեցի, որ ոչ մի լուրջ բան չկա դրանից բացի: Նրա վրա ընդհանրապես արյուն չկար:

Հետո միայն Քսավյեն պետք է բժիշկներից իմանար տուժածի բազմաթիվ վնասվածքների ու ներքին արյունահոսության մասին: Իսկ մինչ այդ, մեքենայի մեջ Դիանայի գիտակցությունը տեղն էր և նա կարողանում էր խոսել:

Նա բացեց աչքերն ու ասաց․

-Աստված իմ, ի՞նչ է պատահել:

Ես բռնել էի նրա ձեռքն ու խնդրում էի չանհանգստանալ ու չշարժվել,- պատմում է Գուրմելոն: Այնուհետև մենք նրան մի փոքր թթվածին տվեցինք: Մինչև մեքենայից դուրս բերելը ես նրա կողքն էի: Հենց այդ պահին էլ Դիանան վատացավ ու կորցրեց գիտակցությունը: Ես տեսա, որ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել: Նա դադարել էր շնչել: Ես սրտի մերսում արեցի, ինչից վայրկյաններ անց նա նորից սկսեց շնչել: Ես մեծ թեթևություն զգացի, քանի որ, աշխատելով արտակարգ իրավիճակներում, դու ձգտում ես կյանքեր փրկել: Ինձ թվաց հենց դա էլ ես արել էի:


Քսավյեի խոսքերով՝ ինքը վստահ էր, որ Դիանան կապրի:

-Որքանով տեղյակ եմ՝ շտապ օգնության մեքենայի մեջ Դիանան դեռ ողջ էր: Եվ ես հուսով էի, որ նա կապրի: Հետո միայն իմացա, որ 2 ժամ անց արքայադուստրը մահացել է:

Արքայադուստր Դիանան թաղված է Նորթհեմփթոնշիրում՝ Սփենսերների ընտանեկան գերեզմանատանը, լճի կենտրոնում գտնվող կղզում:

1 комментарий:

  1. Արքայադուստր Դիաննան պետք է մահանար:ԱՅԴՊԻՍԻՆ ԷՐ ՈՐԻՇՈՒՄԸ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ...Ես այսպես եմ կարծում:

    ОтветитьУдалить