Շատերն ամեն օր տեսնում են այս հայտնի պատերը, բայց նրանցից քչերը գիտեն դրա առաջացման իրական պատմությունը


Քանի՞ խորհրդային կոնստրուկտորների, գյուտարարների ու դիզայների եք ճանաչում։
Առաջինը հիշում եք Կալաշնիկովին և էլի մի քանի հոգու: Ազրիկան, Արսենտև, Ֆոմինա ազգանունները շատ քիչ բան են ասում, չնայած նրան, որ վերջիններիս ստեղծածը մենք գրեթե ամեն օր տեսնում ենք:
Այսօր կխոսեքն խորհրդային ամենահայտնի «ПО-2» պատնեշների մասին, որը դուք, ամենայն հավանականությամբ, բազմիցս տեսել եք: Դրանով են պարսպապատված զորամասերը, գործարանները, երկաթգծերը և անգամ լքված աղբավայրերը: Պարզվում է շեղանկյուններով բետոնե պատնեշի հեղինակը խորհրդային ճարտարապետ Բորիս Ռախմանն է, ով ԱՄՆ է արտագաղթել դեռ 1981 թ․-ին, առաջին իսկ հնարավորության դեպքում։
-Հիշում եմ, թե ինչպես մեր առջև խնդիր դրեցին ստեղծել գեղագիտորեն գեղեցիկ պատնեշ: Ոչ ոք չէր շտապում դա անել, բայց ես հասցրեցի 3 նախագիծ ներկայացնել: Դրանից մեկն աղյուսե պատնեշ էր հիշեցնում ու այն ինձ ավելի էր դուր գալիս, բայց արդյուքնում ընտրեցին ամենահասարակ տարբերակը: Երևի նրանց դուր է եկել ելուստների ձևը, որոնց շնորհիվ փոշին ու կեղտը մաքրվում էին անձրևի ժամանակ:
Աշխատանքիս համար 50 ռուբլի պարգևավճար ու բրոնզե շքանշան տվեցին, որը ես ստացա 10 տարի անց, ԱՄՆ-ում: Անկեղծ ասած այդ շքանշանն այն միակ հիշողությունն է, որ ես ունեմ այդ նախագծից: Գծագրերն ինձ չհաջողվեց դուրս բերել,-պատմում է Ռախմանը:
«ПО-2»-ի առաջին օրինակները ներկայացվել են 1974 թ․-ին, Մոսկվայում: Այդ ժամանակ այն մի շարք պարգևների արժանացավ: Իսկ արդեն 80-ականներին դրանք մեծ տարածում գտան, երբ պաշտոնյաները որոշեցին դրանցով պարսպապատել այն վայրերը, որոնք պետք է աչքից հեռու պահվեին:
-Այդ պատնեշներն օգտագործվում էին արտադրամասերի անվտանգության համար: Ռելիեֆային պատկերները թույլ էին տալիս լույսի ու ստվերի խաղը, ինչն էլ այն միատոն չէր դարձնում: Եվ հետո «ПО-2»-ը նաև ձայնամեկուսիչ հատկություն ուներ, ինչը քիչ կարևոր չէր նմանատիպ օբյեկտների համար,-պատմում է Բորիս Ռախմանը: Վերջինիս խոսքերով՝ ճարտարապետությունն իր տարերքն էր, բայց ԽՍՀՄ-ում այն այդքան էլ եկամտաբեր աշխատանք չէր: Եվ երբ ընձեռվեց առաջին հնարավորությունը՝ Բորիսը մեկնեց ԱՄՆ, որպեսզի զգա ազատությունն ու միանա այն մշակույթին, որի մասին միայն կարդացել էր ամսագրերում:
-Ես այսօր էլ, երբ դիտում եմ խորհրդային ֆիլմեր կամ ներկայիս Ռուսաստանում արված հոլովակներ, տեսնում եմ իմ նախագծած պատնեշները: Թվում է, թե դրանք ամենուր են, անգամ փոքրիկ քաղաքներում: Բայց այդ կադրերն ինձ մոտ ոչ մի զգացողություն չեն արթնացնում: Ես սովորել եմ ինձ ամերիկացի զգալ: Անգամ ռուսերեն եմ կամաց-կամաց մոռանում։
Լսելով այն հայտարարությունը, որ շեղանկյուններով այդ բետոնե պատնեշներն արգելվել են Մոսկվայում, ճարտարապետը շարժում է գլուխն ու ժպտում: Նա մինչև օրս չի էլ հասկանում, թե ինչպես իր այդքան աննշան թվացող ստեղծագործությունը այդպիսի հայտնիություն ձեռք բերեց: Երևի թե հենց այդ պարզության ու աննշանության մեջ էր շեղանկյուններով բետոնե պատնեշների հայտնիությունը: Ու չնայած ամեն ինչի՝ այն շարունակում է մնալ հետխորհրդային երկրներում ամենամեծ տարածումն ունեցող արգելապատնեշը:

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий