Նոբելյան մրցանակակիր Մարի Կյուրիի աճյունը մինչ օրս թաղված է կապարե դագաղի մեջ, իսկ անձնական իրերը վտանգավոր են կյանքի համար. տեսեք, թե ինչումն է գաղտնիքը

Ֆիզիկայի ոլորտում մեծ հաջողություններ գրանցած Մարի Կյուրին հայտնագործությունների մասին գիտե ողջ աշխարհը:
Նա ռադիումի և պոլոնիումի հայտնագործման հեղինակն է: Իր ամբողջ կյանքն այս կինը նվիրել է ռադիոակտիվությանը: Գիտական գործունեությունը նրան մեծ համբավ բերեց։ Կյուրին երկու անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի, սակայն հենց նրա հայտնագործություններն էլ դարձան նրա ողբերգական վախճանի պատճառը: Կյուրիի աճյունը թաղված է ֆրանսիական Պանթեոնում:

Պանթեոնն այն տեղն է, որտեղ թաղված են ֆրանսիացի գիտնականների և արվեստագետների աճյունները: Այստեղ հանգչում են Ժան-ժակ Ռուսոյի, Վիկտոր Հյուգոյի, Էմիլ Զոլայի և շատ ուրիշ ականավոր մարդկանց աճյունները: Աշխարհում միայն երկու կնոջ աճյուն է թաղված Պանթեոնում՝ Մարի Կյուրիինը և Սոֆի Բեռտլոյինը: Այստեղ է նաև Մարիի ամուսին Պիեռ Կյուրիի աճյունը, ում հետ միասին 1903թ. արժանացել է Նոբելյան մրցանակի:
Մարի Կյուրիի հայտնագործությունների մեծ մասը նվիրված է ռադիոակտիվ ֆիզիկային: Նրա ձեռքբերումների շարքին են պատկանում ռադիոակտիվ էլեմենտները, ինչպես նաև ռադիումն ու պոլոնիումը: Ցավոք սրտի, այդ ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ այն վատ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, այդ պատճառով Մարին լաբորատորիայում ոչ մի պաշտպանիչ դիմակ չի օգտագործել: 
Ֆիզիկայի և քիմիայի հայտնագործությունները Մարիի համար թանկ արժեցան: Նրա աղջիկը՝ Իռեն Ժոլիո-Կյուրին դարձավ գիտության զոհ: Նա մահացավ լեյկիմիայից՝ ճառագայթվելով մոր կողմից իրականացված փորձերից:






Մարի Կյուրին մահացավ 1934 թ․-ին, անեմիայից և նրան մարմինը հուղարկավորեցին Փարիզի հարավում գտնվող գերեզմանատանը, ամուսնու՝ Պիեռի աճյունի կողքին, ով դրանից 28 տարի առաջ էր մահացել: Ականավոր ֆիզիկոսների մասունքները Պանթեոն տեղափոխվեցին 1995 թ․-ին: Հենց այդ ժամանակ էլ գիտնականները պարզեցին, որ դրանք իրենցից ռադիոակտիվ ճառագայթում են արձակում և որոշեցին վերահուղարկավորել կապարե դագաղների մեջ: Միայն այդ կերպ հնարավոր կլիներ գերեզման այցելողներին պաշտպանել ճառագայթումից: 
Մարի Կյուրին աշխատում էր ռադիում-226-ի հետ, որը «հանգում է» 1500 տարի հետո միայն: Հենց այդքան է պետք, որպեսզի Կյուրի մասունքներն անվտանգ դառնան․․․ 
Ու քանի որ Մարին չգիտեր իր օգտագործած իրերի վնասակարության մասին, նա շատ հաճախ ռադիոակտիվ նյութերը դնում էր գրպանն ու բերում տուն ուսումնասիրելու։ Դա է պատճառը, որ նրա մահից ավելի քան 80 տարի անց անձնական իրերը՝ նոթատետրը, գրքերը, հագուստը, զարդերն ու անգամ տան կահույքը պահպանվում են Ֆրանսիայի Ազգային գրադարանում, նույնպես հատուկ կապարից պատրաստված տուփերի մեջ: 
Պետք է նշել, որ մի քանի տարի շարունակ ռադիացիան գիտնականների համար վնասակար չի համարվել, հակառակը՝ նրանք կարծում էին, որ այն օգտակար է առողջության համար: ХХ դարի սկզբին շատ կենցաղային իրեր իրենց մեջ պարունակում էին ռադիոակտիվ նյութեր, որպեսզի լույս տային մթության մեջ: 

Այս տեսակի կենցաղային իրերի օգտագործումը արգելվեց 1938թ.: Հետազոտողները հայտարարեցին, որ դրանք վնասակար են մարդու համար:
Նոբելյան մրցանակի առաջին կին-դափնեկիրն ապրեց անձնական դրամայից զուրկ ու մեկուսացված կյանք: Աղքատություն ու հոգեկան տառապանքներ․ ահա սրանք այն ամենն էին, ինչի դեմ ստիպված էր պայքարել հանճարեղ գիտնականը:

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий