11 հետաքրքիր փաստ գայլերի մասին


Գայլերը միշտ կարևոր դեր են խաղացել մարդու կյանքում. նրանք աստվածներ են համարվել նորվեգական դիցաբանությունում, կերակրել են Ռոմուլին ու Ռեմային, հիմնադրել են Հռոմը, և նրանք առաջին կենդանիներն են, որոնց վարժեցրել է մարդը: Գայլերը միշտ եղել են մեր լավագույն ընկերները, մեր ոգեշնչման աղբյուրը, բայց պարզվում է, մենք քիչ բան գիտենք նրանց մասին:
1. 2008 թ.-ին Ստենֆորդի համալսարանի հետազոտությունները ցույց տվեցին, որ սև մորթու հետ կապված մուտացիան հանդիպում է միայն շների մոտ: Այսպիսով` սև գայլերը հիբրիդների (շան և գայլի խառնուրդ) ժառանգներ են: Շատ հաճախ այդպիսի գայլեր հանդիպում են Հյուսիսային Ամերիկայի անտառներում:


2. Այն շրջաններում, որտեղ գայլերի զանգվածային կոտորածներ է եղել, շատացել են շնագայլերը (койот): Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Հյուսիսային Ամերիկայի շնագայլերի 22%-ը հանդիսանում են գայլերի հետնորդները: Այդ կենդանիները, որպես կանոն, չափսերով ավելի մեծ են սովորական շնագայլերից և փոքր են գայլերից, ինչպես նաև տարբերվում են արտակարգ խորամանկությամբ: Նրանց մոտ բացակայում է վախը մարդկանց նկատմամբ, վառ արտահայտված են գայլերի բնազդները և բավական ագրեսիվ են:


3. Գայլերը երբեք բաց չեն թողնում ուտելու հնարավորությունը: Ապրելով մոլորակի ամենախստաշունչ վայրերում, նրանք երբեմն ուտում են իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերներին: Գիշատիչ կենդանիներ են, ոչինչ անել չես կարող:


4. Որոշ գայլեր կարող են հասնել մինչև 100 կգ քաշի: Նրանց չափսերը աճում են կախված այն բանից, թե որքանով են հեռու հասարակածից: Արևադարձային գայլերը հաճախ սովորական շների չափ են, բայց ծայր հյուսիսի գայլերը միջինը 60 կգ են կշռում:


5. Չնայած գայլերը չեն համարվում կատաղության գլխավոր տարածողը, բայց նրանք հեշտությամբ վարակվում են ենոտներից ու աղվեսներից: Ի տարբերություն մյուս կենդանիների, որոնք վարակվելով կատաղությամբ ընկնում են լեթարգիայի մեջ, գայլերը միանգամից են կատաղում: Մարդկանց վրա կատարված հարձակումները, մեծ մասամբ, հենց դրա ազդեցության տակ են լինում: Եվ կապ չունի, թե մարդու որ հատվածն է կծել՝ վի՞զը, թե՞ ոտքը. դա չի արագացնում վարակի տարածումը: Եվ բնականաբար, մարդը անմիջապես պետք է դիմի մոտակա բուժհաստատություն՝ կատաղության դեմ պատվաստվելու համար, այլապես հետևանքները անդառնալի են:


6. Ամերիկայի գայլերը ավելի քիչ են հակված հարձակվել մարդկանց վրա, քան նրանց մյուս ազգակիցները: Պատմական աղբյուրները փաստում են, որ 1580-1830թթ. ընթացքում, Ֆրանսիայում գայլերի հարձակման զոհ է դարձել երեք հազար մարդ: Նրանց չեն զիջում նաև Ռուսաստանի ու Հնդկաստանի գայլերը: Իսկ Կանադայի և ԱՄՆ-ի գայլերը՝ հակառակը. շատ քիչ տեղեկություններ կան նմանատիպ դեպքերի մասին:


7. Չնայած մոտ ազգակցությանը, գայլերը շներին դիտում են որպես պոտենցիալ կեր: Կար ժամանակ, երբ Ռուսաստանի թափառող շները հիմնական կերի աղբյուրն էին հանդիսանում գայլերի համար:


8. Միջնադարում Եվրոպան դատարկած ժանտախտը, մարդու և գայլերի միջև հարաբերությունների սրման պատճառ դարձավ: Այդ ժամանակներում դիակները ավելի շուտ ոչնչացվում էին գայլերի կողմից, քան թե վառելու կամ թաղելու միջոցով: Այդ ամենը բերեց նրան, որ գայլերի մի ամբողջ սերնդի սկսեց դուր գալ մարդկային արյան համը: Հավանաբար, հենց այդ ժամանականերից են գայլերը իրենց սննդակարգի մեջ մտցրել մարդու միսը:


9. «Ծաղիկ» հիվանդությունը, որը Ամերիկա բերվեց եվրոպացի վերաբնակիչների միջոցով, աղետալի ազդեցություն ունեցավ տեղացիների համար: Մայրցամաքի բնակչության 80-90%-ը դրա զոհը դարձավ: Առնելով հեշտ որսի հոտը, գայլերը հարձակվում էին հնդկացիների գյուղերի վրա և հոշոտում անօգնական հիվանդներին:


10. Ինչպես արդեն ասացի, գայլերը ուտում են գրեթե ամեն ինչ: Ի տարբերություն արջերի կամ մեծ կատուների, նրանք չունեն անատոմիական զենք, որով կկարողանային միանգամից սպանել զոհին: Դրա համար, նրանք զոհին ուտում են ողջ-ողջ՝ պոկելով կտոր-կտոր:


11. Բացի նրանից, որ գայլերը գիշատիչներ են, նրանք նաև համեղը գնահատող բուսակերներ են: Շատ սիրում են ձմերուկ, խնձոր և տանձ: Երբեմն, բացի անասնագոմից, նրանք մտնում են նաև ձմերուկի ցանքատարածքներ և չեն ուտում թաթի տակ ընկած ամեն պատահած ձմերուկ: Հաճախ, 10-ից ավելի ձմերուկ են ջարդում, որպեսզի ընտրեն ամենահասածն ու համեղը և նոր ուտում են:
Արկտիկական գայլերն ավելին, դաշտամկերին գերադասում են հյուսիսային եղնիկներից, և նրանց սննդակարգի 90% հենց հյուսիսային դաշտամկներն են կազմում:


Եվ վերջում, պետք չէ գայլերին որսալ ուղղակի, հաճույքի համար: Նրանք ազատատենչ են և կպայքարեն մինչև վերջ: Մի դատարկեք անտառները, իսկ հետո մեղադրեք գայլերին, որ անասնագոմերն են մտնում: Ամեն անգամ մի գայլ պակասելու հետ, բնությունից պակասում է մի փոքրիկ կտոր մաքրություն, մի կտոր ազնվություն, մի կտոր ուժ, ու գիշերները լիալուսինը մի քիչ ավելի պակաս երգ է լսում:

Եթե Ձեզ դուր եկավ նյութը, ապա սեղմեք «Հավանել» կոճակը, միացեք մեր ֆեյսբուքյան էջին և ծանոթացեք նոր ու հետաքրքիր նյութերի

Комментариев нет:

Отправить комментарий