Լիճը թռչուններին քարե արձանիկների է վերածում (6 ֆոտո)

Ըստ Դանթեի, Ստիքսը ոչ միայն գետ է, այլև մեծ, մահաբեր ճահիճ, որով շրջապատված էր դժոխքի հինգերորդ շրջանն ամբողջությամբ: Բայց ձեր առջև Ստիքսը չէ, այլ Նատրոն լիճը , որը գտնվում է Տանզանիայի հյուսիսում՝ Քենիայի սահմանից ոչ հեռու: Այն ոչ մեծ լիճ է՝ երեք մետր խորությամբ, որը իր անվանումը ստացել է համանուն հանքանյութից: Կախված սեզոնային եղանակից, լճի մակերեսը կարող է պատվել Արևելա-աֆրիկյան ճեղքվածքային հովտի հրաբխային մոխրից առաջացած հանքային աղերի շերտով:
Լճի ալկալիությունը տատանվում է 9-10.5 pH միջև, իսկ ջրի ջերմաստիճանը 60 °C է, դրա համար էլ կենդանիները (հիմնականում թռչունները), ընկնելով լճի մեջ, անմիջապես սատկում են, իսկ նրանց մնացորդները ծածկվում են հանքանյութերով և քարանում՝ վերածվելով քարե արձանիկների:
Լճում ապրում են ընդամնեը մի քանի տեսակի կենդանիներ, որոնց մեջ է նաև յուրահատուկ տեսակի մի ձուկ՝ ալկալային տիլապիան:
Բացի դրանից, այստեղ բնակվում են նաև հազվագյուտ հանդիպող մանր ֆլամինգոներ, որոնց համար այդտեղ, բազմանալու համար ամենահարամար տեղերից մեկն է: Լճի ջրերը ֆլամինգոներին հուսալիորեն պաշտպանում են այլ գիշատիչներից՝ ձվադրման ժամանակ: Այդ պատճառով էլ միլիոնավոր ֆլամինգոներ ձվադրվելու համար թռչում են այստեղ:
Ի դեպ, առաջին անգամ այս լճի յուրօրինակ հատկության մասին՝ սատկացնել կենդանիներին և նրանց քարե արձանիկների վերածել, բացահայտել է լուսանկարիչ Նիկ Բրենդտը՝ Աֆրիկա կատարած հերթական այցի ժամանակ: 
-Ես չէի կարողանում կանգ առնել նրանց լուսանկարելիս,- խոստովանում էր Նիկը: Նա հստակ չգիտի, թե ինչպես են սատկել թռչունները: Հնարավոր է նրանց ճանապարհից շեղել է լճի կատարյալ հայելային մակերեսը և նրանք մխրճվել են դրա մեջ: 
Իրականում այդ արձանիկները սարսափ ֆիլմ են հիշեցնում, բայց փաստը մնում է փաստ, որ դրանք ոչ թե դեկորացիաներն են, այլ երբեմնի շնչավոր կենդանիներ:



Комментариев нет:

Отправить комментарий