Ինչպե՞ս են առաջացել զինվորական կոչումները

Հին Ռուսիայում զինվորական կոչումներ չեն եղել, իսկ հրամանատարներին կոչել են ըստ զորքի քանակության` տասնապետ, հարյուրապետ, հազարապետ։ Փորձել եմ պարզել, թե ինչպես և որտեղ են առաջին անգամ առաջացել զինվորական կոչումները:

Ենթասպա–Прапорщик

    
        Ենթասպա             Ավագ ենթասպա
Ռուսասկան բանակում ի սկզբանե ենթասպա էին կոչում դրոշակակիրներին։ Եկեղեցական սլավոներենում «прапоръ» նշանակում է դրոշ։ Առաջին անգամ կոչումը շրջանառության մեջ է մտել 1649 թ.–ին, Ալեքսեյ Միխայլովիչ ցարի օրոք։ Ենթասպայի բարձր կոչումը ռուս զինվորականները պետք է վաստակեին իրենց հերոսության և ռազմական խիզախության շնորհիվ։ Ալեքսեյ Միխայլովիչի որդին` Պետրոս Մեծը, 1712 թ.–ին կանոնավոր բանակ ստեղծելու ժամանակ ենթասպայի զինվորական կոչումը ներառեց որպես հետևակի և հեծելազորի բարձր սպայական կազմի առաջին (ամենացածր) աստիճան։

1884 թ.–ից առաջին սպայական կոչումը, ռազմական ակադեմիան ավարտելուց հետո, դարձավ ենթապորուչիկը: Իսկ ենթասպայի կոչումը պահպանվեց պահեստազորի սպաների, կովկասյան միլիցիայի և պատերազմական ժամանակների համար։ 

Բացի այդ, ենթասպայի կոչում կարող էին ստանալ պատերազմի ժամանակ աչքի ընկած զինվորները։ 

1886 թ.–ից ցածր կոչումով զինվորականները քննության միջոցով կարող էին ենթասպա դառնալ։ Քննություն հանձնողները 12 տարի մնում էին պահեստազորում և ամեն տարի պետք է 6–շաբաթյա զորահավաքների մասնակցեին։ 

1912 թ.–ի աշնանը, Նիկոլայ Երկրորդ ցարը հաստատեց բանակի մոբիլիզացիայի ժամանակ Նորին կայսերական մեծության ենթական ռազմական և հատուկ դպրոցներն հապճեպ ավարտելու մասին կանոնակարգը։ Այդժամ ենթասպա կարող էին դառնալ 8 ամիս ուսանելուց հետո։ Այդպիսով ենթասպաները դարձան «վաղահաս սպաներ», ինչը անդրադարձավ ցարական բանակում նրանց հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա։ 

1917 թ.–ից մինչև 1972–ի հունվարի 1–ը ենթասպայի կոչում գոյություն չուներ։ Ըստ կարգավիճակի` «նոր ենթասպաները» բարձր էին ավագներից և ցածր կրտսեր լեյտենանտերից։

2009 թ.–ին ռուսական բանակում վերցվեց այդ կոչումը, բայց 2013–ից այն նորից շրջանառության մեջ դրվեց։

Հայոց բանակում գոյություն ունի ենթասպայի և ավագ ենթասպայի կոչուներ, որոնք ևս բարձր են սերժանտներից, և ցածր լեյտենանտներից։

Սերժանտ
    
  Կրտեսեր սերժանտ             Սերժանտ               Ավագ սերժանտ


«Սերժանտ» բառն առաջացել է ֆրանսերեն sergent բառից, իսկ ֆրանսերենում էլ` լատիներեն serviens–ից։ Թարգմանվում է որպես «ծառայող»։ Առաջին սերժանտները հայտնվել են դեռևս 11–րդ դարում, Անգլիայում։ Մի տարբերությամբ, որ այդ ժամանակ այդպես էին կոչում ոչ թե զինվորականներին, այդ հողատերերին, ովքեր կատարում էին արքայի տարբեր հրամանները։
12–րդ դարում Անգլիայում սերժանտ էին կոչում նաև ծառայողներին, ովքեր կատարում էին ոստիկանական գործառույթներ։ Որպես զինվորական կոչում «սերժանտը» գործածության մեջ է դրվել միայն 15–րդ դարում, ֆրանսիական բանակում։ Դրանից հետո այն տարածվեց գերմանական և անգլիական, իսկ 17–րդ դարում` նաև ռուսական բանակներում։ Կոչումները ուժի մեջ էին 1716-18թթ, երբ Պավել Առաջինը դրանք համապատասխանաբար փախարինեց «ունտեր–օֆիցեր» և «ֆեյդֆեբել» կոչումներով։ Կարմիր բանակում «սերժանտ» կոչումը հայտնվեց 1940 թ.–ի նոյեմբերի 2–ին։ Խորհրդային սերժանտական կազմի առանձնահատկությունն այն էր, որ նրանք ոչ թե կադրային զինվորականներ էին, այլ հրատապ զինվորականներ, ինչը, ըստ խորհրդային ռազմական ղեկավարության, բարձրացնում էր բանակի մոբիլիզացիոն որակը։
Այդպիսի մոտեցումը արդարացրեց իրեն. 1979 թ.–ի դեկտեմբերին, Աֆղանստան ուղարկելու համար 2 շաբաթում ձևավորվեց զինվորականների խոշոր խումբ (50 հազար զինվոր, սերժանտ և սպա)։
Լրիվ այլ կերպ է գործում ԱՄՆ–ի սերժանտական համակարգը։ 2010 թ.–ի տվյալներով` զինված ուժերի 40%–ը կազմում են սերժանտները։ Ամերիկայի բանակի 1 միլիոն 371 հազար զինծառայողից 547 հազարը սերժանտ է։ Նրանցից 241.500–ը` սերժանտներ, 168 հազարը` շտաբ–սերժանտներ, 100 հազարը` առաջին դասի սերժանտներ, 26.900–ը` մաստեր–սերժանտներ, 10.600–ը` սերժանտ–մայորներ։ Ամերիկյան բանակի սերժանտը զինվորների և երկրորդ լեյտենանտների համար Աստծուց հետո առաջինն է։ Սերժանտները վերջիններիս վարժեցնում են և ղեկավարում։

Լեյտենանտ
      
Կրտսեր լեյտենանտ              Լեյտենանտ                      Ավագ լեյտենանտ

«Լեյտենանտ» բառն առաջացել է ֆրանսերեն lieutenant բառից, որը թարգմանվում է որպես «փախարինող»։ 15–րդ դարի սկզբին Ֆրանսիայում այդպես էին կոչում ղեկավար կազմի այն ներկայացուցիչներին, ովքեր զբաղեցնում էի գնդի հրամանատարի փոխարինողի պաշտոնը, ավելի ուշ` գումարտակի հրամանատարի փոխարինող, իսկ նավատորմում այդպես էին կոչում նավի կապիտանին փոխարինողին։ 
17–րդ դարի երկրորդ կեսից «լեյտենանտը» դարձավ զինվորական կոչում։ Իսպանիայում, 15-16 դդ. այդ նույն պաշտոնը կոչում էին «lugar teniente» կամ ուղղակի «teniente»։ Ռուսաստանում, 1701–1917 թթ. լեյտենանտի կոչում գոյություն ուներ միայն կայսերական նավատորմում։ ԽՍՀՄ–ում լեյտենանտի կոչումը շրջանառության մեջ մտավ 1935 թ.–ի սեպտեմբերի 22–ից` որպես նախնական սպայակ կոչում` ռազմական դպրոց կամ բուհերի ռազմական կաֆեդրաները ավարտածների համար։

Կապիտան

«Կապիտանը» կամ «կապուտը» միարմատ բառեր են։ Լատիներենից caput նշանակում է «ղեկավար»։ «Կապիտանը» թարգմանվում է որպես «հրամանատար»։ Առաջին անգամ «կապիտան» կոչումը շրջանառվել է կրկին Ֆրանսիայում. միջնադարում այդպես էին կոչում ռազմական շրջանների ղեկավարներին։ 1558 թ.–ից կապիտաններ կոչվեցին վաշտի հրամանատարներին, իսկ ռազմական շրջանների ղեկավարներին սկսեցին կոչել գեներալ–կապիտաններ։ Ռուսաստանում կապիտանի կոչումը հայտնվեց 16–րդ դարում։ Այդպես սկսեցին կոչել վաշտի հրամանատարներին։ Հեծելազորում, դրագունների գնդում և ժանդարմների կորպուսում 1882 թ.–ին կապիտանը կոչվում էր ռոտմիստեր, իսկ կազակական գնդերում` եսաուլ։ Մինչև 1917 թ.–ը, հետևակի կապիտանի կոչումը հավասարազոր էր ներկայիս մայորի կոչմանը, գվարդիայի կապիտանի կոչումը` բանակային փոխգնդապետի կոչմանը։ Կարմիր բանակում կապիտանի կոչումը շրջանառության մեջ է մտել 1935 թ.–ի սեպտեմբերի 22–ին։ Այդ նույն ժամանակ ռազմածովային ուժերի կազմի մեջ մտցվեցին կապիտան առաջին, երկրորդ և երրորդ աստիճաններ, ինչպես նաև կապիտան–լեյտենանտ կոչումները։ Հրետանային զորամասում կապիտանը համապատասխանում է մարտկոցի հրամանատարի կոչմանը (комбатр):

Մայոր

Մայորը թարգմանվում է որպես ավագ: Չե Գևարան նույնպես մայոր էր, քանի որ իսպանալեզու երկրներում «կոմանդանտե» կոչումը հավասարազոր է մայորին։ Կոչումը առաջացել է 17–րդ դարում։ Այդպես էին կոչում գնդի հրամանատարների այն օգնականներին, ովքեր պատասխանատու էին սննդի և հերթապահության համար։ Գնդերի` գումարտակների բաժանման ժամանակ մայորները դառնում էին գումարտակների հրամանատարներ։ Ռուսական բանակում մայորի կոչումը շրջանառության մեջ է դրվել Պետրոս Առաջինի կողմից, 1698 թ.–ին։

Այն ժամանակվա գեներալ–մայորներն ու մայորները ուսադիրների վրա ոչ թե մեկ, այլ երկու աստղ էին կրում։ Իսկ գեներալ–մայորին մայորից տարբերակում էին ուսադիրների ծոպերով։ Գեներալ–մայորի մոտ այն գեներալական էր, հյուսած, իսկ մայորի մոտ` բարակ թելից։ 1716-1797 թթ. ռուսական բանակում գոյություն ունեին նաև «премьер-майор» և «секунд-майор»–ի կոչումներ։ Առաջինը համարվում էր գնդապետի օգնականը, երկրորդը` փոխգնդապետի։ Այդ տարբերակում հանվեց Պավել Առաջինի օրոք։ 

Կազակական զորքերում մայորի կոչումը համապատասխանում էր «բանակի ավագի» կոչմանը։ 

1884 թ.–ին մայորի կոչումը վերացվեց, իսկ մայորները դարձան փոխգնդապետներ։ Կարմիր բանակում այս կոչումը ևս շրջանառության մեջ է մտել 1935 թ.–ի սեպտեմբերի 22–ին։ Նավատորմում այն համապատասխանում էր Երրորդ աստիճանի կապիտանի կոչմանը։ 

Մեկ հետաքրքիր փաստ ևս. Յուրի Գագարինը առաջին ավագ լեյտենանտն էր, ով ստացավ մայորի կոչում։

Գեներալ, մարշալ, գեներալիսսիմուս

Գեներալ

Գեներալ–լեյտենանտ

Գեներալ–գնդապետ

Բանակի գեներալ

ԽՍՀՄ Մարշալ

ԽՍՀՄ Գեներալիսսիմուս

«Գեներալ» նշանակում է «գլխավոր», իսկ ահա «մարշալը» թարգմանվում է որպես ձիապան (ֆրանսերեն maréchal նշանակում է «պայտար»): Չնայած դրան, մինչև 1917 թ.–ը «մարշալը» ցարական բանակի ամենաբարձր կոչումն էր համարվում։
Բայց բացի մարշալից և գեներալից կա նաև գեներալիսսիմուսը։ Ռուսասկան պատմության մեջ առաջին անգամ «գեներալիսսիմուս» կոչումը շնորհվել է Պետրոս Մեծի կողմից, 1696 թ.–ի հունիսի 28–ին`ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսեյ Սեմյոնովիչ Շեինին` հաջողված Ազովյան երկրորդ արշավանքի համար։ Կոչման հետ միասին նա ցարից կողմից պարգևատրվոց 6-7 ֆունտանոց ոսկե գավաթով (1ֆունտը=2,2կգ)։ 
Ռուսաստանում «գեներալիսսիմուս» զինվորական կոչումը պաշտոնապես ներդրվել է 1716 թ.–ի ռազմական կանոնակարգի միջոցով։ Ռուսաստանի պատմության մեջ գեներալիսսիմուս են դարձել իշխան Ալեքսանդր Մենշիկովը (1727թ.), թագաժառանգ Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգցին (1740թ.), Ալեքսանդր Սուվորով (1799թ.)։ Վերը թվարկվածներից միայն Սուվորովն է, ով այդ կոչմանն արժանացել է հիրավի իր տարած փայլուն հաղթանակների շնորհիվ։ Նա ռուսական բանակի եզակի հրամանատարն էր, ով իր ռազմական կենսագրության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել։ Նա նաև համարվում էր Իտալիայի իշխան (1799), Ռիմնիկյան կոմս (1789), Սրբազան Հռոմեական կայսրության կոմս, ռուսական ցամաքային ուժերի և նավատորմի, ինչպես նաև Սրբազան Հռոմեական կայսրության զորքերի գեներալիսիմուս, ավստրիական և սարդինական զորքերի գեներալ-ֆելդմարշալ, Սարդինական թագավորության գրանդ և թագավորական սերմամբ արքայազն, այն ժամանակներում տղամարդկանց տրվող բոլոր ռուսական և բազմաթիվ արտասահմանյան ռազմական պարգևների շքանշանակիր։ Ապացուցված փաստ է, որ Սուվորովի հայրն ու մայրը հայկական ծագում են ունեցել։ Բայց հայտնի զորվարին թողնենք մի կողմ և վերադառնանք կոչումներին։ 
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, 1945 թ.–ի հունիսի 26–ի հրամանով ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանով շրջանառության մեջ դրվեց ամենաբարձր զինվորական կոչումը` «Խորհրդային Միության Գեներալիսսիմուսը»։ Հաջորդ օրը այդ կոչումը շնորհվեց Իոսիֆ Ստալինի։ Ռոկասսովսկին իր հուշերում գրում է, որ անձամբ է համոզել Ստալինին, որպեսզի վերջինս վերցնի այդ կոչումը, քանզի «մարշալները շատ էին, իսկ գեներալիսսիմուսը` միայն մեկը»։ Հետագայում արխիվներում գտնվել են փաստաթղթեր, ըստ որոնց` այդ բարձրագույն կոչումը պետք է շնորհվեր նաև Բրեժնևին և Խրուշչովի, բայց ինչ–որ բան այնպես չստացվեց և դա մնաց թղթի վրա։ 
1993 թ.–ին, մի շարք առանձին կոչումների հետ միասին, գեներալիսսիմուսը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զինվորական կոչումներից ցանկի մեջ չմտավ։ 

Комментариев нет:

Отправить комментарий