Որտեղի՞ց է առաջացել «կեսարյան հատում» տերմինը

Մինչև հիմա էլ շատերը կարծում են, թե «կեսարյան հատում» արտահայտությունը կապված է Հուլիոս Կեսարի անվան հետ, և որ նա լույս աշխարհ է եկել հենց այդ ճանապարհով:
Եվ այո, և` ոչ։ Չնայած նրան, որ այն ժամանակներում «կեսարյան հատում» արել են միայն մահացած կանանց, սակայն կայսեր մայրը մահացել է որդու սպանությունից 10 տարի հետո: Իսկ «կեսարյան հատում» տերմինը, որպես այդպիսին, առաջացել է 17-րդ դարում միայն:

Պատմաբանների վկայությամբ` «կեսարյան հատում» արել են շատ ավելի վաղ, քան երկրագնդի վրա հայտնվել է Հռոմը: Ըստ վկայությունների` առաջին անգամ այդպիսի վիրահատություններ արել են Եգիպտոսում, Միջագետքում, նաև` Անտիկ Հունաստանում: Հին հունական առասպելներում էլ մի քանի հերոսներ և նույնիսկ աստվածներ ծնվել են հենց այս ճանապարհով։

Վիրահատության անվանումը հավանաբար հռոմեական ծագում ունի, սակայն այն ոչ թե Հուլիոս Կեսարի հետ է կապված, այլ մի օրենքի, որը կոչվում է «Lex Caesarea» (Caesar» բառերը նշանակում էր պատռված, հատված. hետո միայն այն սկսեց նշանակել կայսր, թագավոր)։ Այդ օրենքում նշվում էր, որ ցանկացած մահացած հղիի արգանդից երեխային պետք է հատումով, պատռվածքով դուրս բերեն:

Համարվում էր, որ եթե երեխան մոր արգանդում մնա և թաղվի նրա հետ միասին, ապա կդառնա չար հոգի և կխանգարի մյուս կանանց ծննդաբերությունը: Հույներն էլ հավատում էին, որ նրանք կդառնան լամիաներ` դժոխքի բնակիչներ, որոնք գիշերով դուրս են գալիս գետնի տակից և հափշտակում կրծքի երեխաներին: Նրանց մոր արգանդից շտապ հանում և թաղում էին առանձին վայրում: 

Ամենաուշագրավն այն է, որ Հուլիոս Կեսարի մայրը՝ Աուրելիան, փրկվել է կեսարյան հատումից հետո, մի բան, որ այն ժամանակներում անհնար էր թվում. կեսարյան արվում էր միայն մահացած կամ մահացող կնոջը, իսկ կեսարյանից հետո կանանց գերակշռող մեծամասնությունը չէր փրկվում: 

Այս ամենից հետևություն` ոչ թե կեսարյանի անվանումն է ծագել Հուլիոս Կեսարի անունից, այլ նրա անունը՝ վիրահատության անվանումից։

Комментариев нет:

Отправить комментарий