Սանկտ Պետերբուրգի կամրջի վրայի նժույգների հետաքրքիր գաղտնիքը (Photo)



Մեկ անգամ արդեն անդրադարձել ենք Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք համարվող Սանկտ Պետերբուրգի ճարտարապետական հրաշքներից մեկի՝ Իսակիևյան տաճարի վրայի խորհրդավոր քանդակի հետաքրքիր պատմությանը: 
Այսօր կխոսենք մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր մի քանդակաշարի մասին, որը գտնվում է Անիչկովի կամրջի վրա:
Անիկչոկվի կամուրջը Սանկտ Պետերբուրգի հայտնի կամուրջներից է։ Այն կառուցվել է Ֆոնտանկա գետի վրա, Պետրոս Մեծի հրամանով, 1785 թ․-ին: Իր անվան համար կամուրջը պարտական է Ֆոնտանկայի շրջանում տեղակայված և կառուցման աշխատանքներին մեծ օժանդակություն ցուցաբերած ինժեներական գումարտակի հրամանատար, ինժեներ-գնդապետ Միխայիլ Անիչկովին:


Կամրջի տեսքը ժամանակի ընթացքում փոխվել է, իսկ 1841 թ․-ին դրա արևմտյան մասում տեղադրվել է նժույգի առաջին քանդակը: Ներկայումս կամուրջը զարդարում են նժույգի սանձահարման 4 դրվագը պատկերող արձանները, որոնց հեղինակը քանդակագործ Պյոտր Կլոդտն է:


Հետաքրքրական է, որ Ծովակալության կողմը «նայող» նժույգները իրենց սմբակներին պայտեր ունեն, իսկ այն երկուսը, որոնք գնում են դեպի Ապստամբության հրապարակ՝ առանց պայտերի են: Թե ինչու է այդպես՝ անգամ շատ պետերբուրգցիներ կդժվարանան պատասխանել:








Ռուսների մոտ նույնիսկ այդպիսի հանելուկ կա․ քանի՞ պոչ, սմբակ ու պայտ կա Անիչկովի կամրջի վրա: Պատասխանը՝ 4 պոչ, 8 պայտ, 16 սմբակ: Տեսեք, թե ինչու է այդպես:

Պարզվում է, որ այդ հետաքրքիր գաղտնիքը լուծելու համար բավական է քարտեզի վրա նայել կամրջի հարակից փողոցների անվանումները և ամեն բան պարզ կդառնա։

18-րդ դարում Ձուլարանային (Լիտեյնի) պողոտայում (Литейный проспект) տեղակայված են եղել հայտնի ձուլարաններն ու դարբնոցները (հենց այդտեղից էլ պողոտան ստացել է իր անվանումը): Այդ պատճառով էլ պողոտայի կողմից «վերադարձող» նժույգները պայտած են, այսինքն՝ արդեն եղել են դարբնոցում, իսկ այն երկուսը, որոնք առանց պայտերի են, դեմքով ուղղված են դեպի Ձուլարանային պողոտան և քայլում են դեպի դարբնոցը: Ահա, թե ինչու է կամուրջի վրա 16 սմբակ, բայց 8 պայտ․․․




Комментариев нет:

Отправить комментарий