Կաչաղակաբերդի լեգենդը


Հեռվում՝ սարի գագաթին, Կաչաղակաբերդն է, Արցախի հրաշքներից մեկը:
Այնտեղ տանող ճանապարհը բավական դժվար է, հաճախ՝ անանցանելի:
Բերդի անվան հետ կապված բավական լեգենդներ կան, որոնցից ամենատարծվածը ներկայացնենք ստորև:
Մի զավթիչ (շատ աղբյուրներում նշվում է Լենկ Թեմուրը) պաշարում է Կաչաղակաբերդը։ Երբ նա տեսնում է ամրոցի անառիկությունը, հրաժարվում է այն հարձակումով գրավելու մտքից։ Որոշում է սպասել մինչ պաշարվածները ինքնակամ կհանձնվեն։ Անցնում է մի քանի ամիս։ Զավթիչը համոզված էր, որ սննդի պաշարները բերդում վաղուց սպառվել են, սակայն, ի զարմանս նրա, պաշտպանությունից ոչ ոք դուրս չէր գալիս։ Եվ ահա, երբ արդեն հնչում է նահանջի հրամանը, զավթիչին զարմացնում է մի տարօրինակ երևույթ... Այդ տեղանքում շատ են կաչաղակները, որոնց հաճախ կարելի է տեսնել բերդի մոտ թռչելիս։ Սակայն այդ օրը, վաղ առավոտյան, գագաթի վրա հայտնվում է կաչաղակների չափազանց մեծ բազմություն։ Տեսնելով դա, զավթիչը ամրոց ուղարկեց մի քանի զինվոր, որոնք դժվարությամբ մտան բերդ։ Նրանց ներկայությունից կաչաղակները թռացրիվ եղան, իսկ թռչունների տակ պառկած մնացին մեռյալներ։ Պատսպարվելով ամրոցում և միաժամանակ պաշտպանելով այն՝ հայերը սովամահ էին եղել, սակայն չէին հանձնվել։

Այսպիսով կաչաղակները իմաց են տալիս թշնամուն այն մասին, որ գագաթում այլևս չմնաց կենդանի պաշտպան, և զավթիչը առանց դիմադրության վերցնում է գրեթե ազատագրված ամրոցը։

Երկար տարիներ մարդիկ նայելով գագաթին հիշում էին այն թռչուններին, որոնք մի ժամանակ հանձնեցին բերդը։ Կաչաղակների անունով էլ ամրոցը մնաց ժողովրդի հիշողության մեջ։

Комментариев нет:

Отправить комментарий