Քրիստոս Փրկչի տաճարի պայթեցումը․ ռուսական պատմության սև էջերից մեկը (լուսանկարներ)

Քրիստոս Փրկչի տաճարի ոչնչացումը որ միայն բոլշևիկների հակակրոնական արշավն էր, այլև սեփական պատմության և ազգի վրա քաշված սև բծերից մեկը:
Նոր իշխանությունները ցանկանում էին ոչնչացնել ռուս ժողովրդի պատմական հիշողությունն ու վերացնել նրա մշակութային կոդը:

Քրիստոս Փրկչի տաճարը կառուցվել էր Նապելոեն Բոնապարտի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ: Տաճարը համարվում էր հայրենիքի պաշտպանության համար մղված պայքարում ընկած զինվորների իսկական հուշարձան: Դրա կառուցման վրա աշխատել էին իրենց ժամանակի լավագույն ճարտարապետները, քանդակագործները, նկարիչներն ու շինարարները:

Բացի սրբապատկերներից ու կրոնական որմնանկարներից, տաճարի պատերին նաև պատերազմի դրվագներից հարթաքանդակներ էին արված, որոնք իրենց հերթին հավերժացնում էին ընկած զինվորների հիշատակը:

Քրիստոս Փրկչի տաճարը մեծ հանդիսավորությամբ օծվել էր 1883 թ-ին: Անգամ այդ կարևոր իրադարձության առթիվ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին նվագախմբի կատարման համար փոքրիկ երաժշտական ստեղծագործություն էր գրել՝ «1812 թվական» անունով: Տաճարը դարձել էր Մոսկվային և համայն Ռուսաստանի զարդերից մեկը:

Սակայն ոչ նրա դերը մայրաքաղաքի ճարտարապետության մեջ, ոչ դրա կառուցման վրա արված հսկայական ծախսերը, որոնք հիմնականում հավաքվել էին ժողովրդական նվիրատվության արդյունքում նոր իշխանությունները հաշվի չառան: Իրեն ժողովրդական համարող իշխանությունը իրականում բավական հեռու էր ժողովրդից: Հավատքը, որը այդ նույն ժողովրդի հիմնասյուներից մեկն էր, իշխանությունները փորձում էին փոշու վերածել: Եվ հենց Լենինն էր, որ բազմիցս հայտարարել էր․ «Մեր գլխավոր խնդիրը կրոնի դեմ պայքարն է»:
Հակաեկեղեցական արշավն իր մեջ ներառում էր հոգևոր արժեքների ֆիզիկական ոչնչացում, հակակրոնական քարոզչություն, եկեղեցական գույքի առգրավվում, վանքերի և եկեղեցիների փակում:
1928 թ․-ի հունիսին տեղի ունեցած ЦК ВКП(б)-ի Քարոզչության բաժնի նիստի ժամանակ սկիզբ դրվեց եկեղեցիների փակման արշավին: Կրոնի վրա կատարված հարձակումներն իրենց չափերով տպավորիչ էին․ 1928 թ․-ին փակվեց 534 եկեղեցի, 1929 թ․-ին դրանց թիվը հասավ 1119-ի: Իսկ 1931 թ-ին հերթը հասավ Քրիստոս Փրկչի տաճարին: Այն պետք է քանդեին ու դրա տեղը Խորհուրդների Պալատը կառուցեին: 






Տաճարի քանդման որոշումը կայացրեց Խորհրդային միության առաջին մարդը՝ Ստալինը:
Եկեղեցական պարագաների, որմնանկարների ու հարթաքանդակների մի չնչին մասը հանձնեցին թագարանին: Մնացածը՝ մոտ 22 հազար ք/մ տարածքով որմնանկաները և 22 մետր բարձրությամբ սրբապատկերների պատը որոշվեց ոչնչացնել տաճարի հետ միասին․․․

Որպեսզի արդարացնեն տաճարի քանդումն ու հանրային աջակցություն ստանային, իշխանությունները որոշեցին գործին ներգրավել «հեղինակավոր» արվեստագետների, ովքեր սկսեցին հոդվածներ գրել այն մասին, որ տաճարն իրենից մշակութային և գեղարվեստական արժեք չի ներկայացնում: Միակ նկարիչը, ով դեմ եղավ տաճարի քանդմանը Ապոլինարի Վասնեցովն էր:
1931 թ․-ի օգոստոսի 18-ին սկսվեց Քրիստոս Փրկչի տաճարի ապամոնտաժումը: Տանիքի ու գմբեթների երեսպատման սալիկները հենց վերևից ցած էին նետում: Գմբեթի վրայից պոկված խաչն այդպես էլ գետին չընկավ և կախված մնաց ամրաններից: Այն տեսանելի էր Մոսկվայի ցանկացած անկյունից և խորհրդանշում էր նոր ժամանակների սկիզբը, բոլոր սրբերի անարգման սկիզբը:

Ձմռան սկզբին պարզ դարձավ, որ 103 մետր բարձությամբ և 3,2 մետր հաստությամբ պատերով մոնումենտալ կառույցը, որը կառուցվել էր դարերով կանգուն մնալու համար, քանդել հնարավոր չէ: Եվ այդ ժամանակ որոշեցին պայթեցնել տաճարը․․․
1931 թ․-ի դեկտեմբերի 5-ի կեսօրին հուժկու պայթուն որոտաց: Բայց ռազմական փառքի հուշարձանը, Ռուսաստանի գլխավոր տաճարը չընկրկեց: Ստիպված եղան ավելի շատ պայթուցիկ տեղադրել: Մի քանի ժամ անց Ռուսաստանի գլխավոր սրբավայրն ավերված էր:



Խորհուրդների Պալատը պետք է դառնար աշխարհի ամենաբարձր շինությունը, սակայն դրա նախգիծը որոշվեց փոփոխել, քանի որ տաճարի ավերակների ապամոնտաժումը տևեց մեկուկես տարի: Շինարարությունը սկսվեց 1937 թ-ին, իսկ Մեծ Հայրենական պատերազմի տարիներին ստիպված եղան հրաժարվել դրանից:
Պատերազմի առաջին տարիներին կիսակառույց Խորհուրդների Պալատի մետաղական կոնստրուկցիաները ուղղվեցին Մոսկվայի պաշտպանությանն ու դրանցից հակատանկային արգելափակոցներ ու երկաթուղային կամուրջներ պատրաստեցին:
Պատերազմից հետո հրաշագեղ Տաճարի տեղում բացօթյա լողավազան կառուցեցին: 


Խորհրդային միությունում առաջին մարդը, ով հրապարակայնորեն խոսեց տաճարի վերականգման թեմայով, դա Յուրի Գագարինն էր։ 
1994-97 թթ․ Տաճարը վերակառուցվեց և գրեթե բնօրինակի տեսք ստացավ:





Այսօր այն այսպիսին է․




Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий